Պերուում ուղեւորատար ավտոբուսի վթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 51 մարդու։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության թվիթերյան էջը։

Փրկարարական գործողությունների կենտրոնը հաղորդել է, որ Փասամայոյի շրջանում  ժամը 15:09-ի (23:09 GMT) դրությամբ 51 դիեր են հայտնաբերվել: Դրոնի միջոցով իրականացվել է տարածքի քննությունը»,-նշված է նախարարության հայտարարության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր 48 զոհերի մասին: Մահացածների մնացորդները  հայտնաբերելու համալիր գործողություն է ընթանում ավելի քան մեկ օր:

Երեքշաբթի երեկոյան ուղեւորատար ավտոբուսը, որում գտնվել են մոտ 55 մարդ, շրջվել էր եւ ընկել Պասամայո շրջանում գտնվող Պանամերիկյան ավտոմայրուղու հարյուր մետր բարձրություն ունեցող անդունդից: Այս  շրջանում տեղի ունեցող մեծ թվով վթարների հետեւանքով տեղացիների այս տարածքը կոչվում են «Սատանայի շրջադարձ»։

Վեց հոգի ողջ է մնացել, բայց հինգի վիճակը գնահատվում է ծանր կամ շատ ծանր: Ուղեւորների ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ:

Պերուում ժայռից ավտոբուսի շրջվելու հետեւանքով 48 մարդ է զոհվել