Տաջիկստանի կառավարության կողմից օրերս ընդունված որոշման համաձայն՝ հանձնարարվել է հաստատել Տաջիկստանի կառավարության եւ Հայաստանի կառավարության միջեւ կնքված համաձայնագիրը:

Տաջիկստանի կառավարությունը երկրի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է  անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Հայաստանի հետ օդային հաղորդակցություն հաստատելու համար, հաղորդում է NEWS.tj-ն:

Տաջիկստանի կառավարության կողմից օրերս ընդունված որոշման մեջ հավանություն է տրվել 2017 թվականի հունիսի 14-ին Երեւանում Տաջիկստանի եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջեւ ստորագրված  օդային հաղորդակցության մասին համաձայնագրին:

Տաջիկստանի տրանսպորտի նախարարությունը համապատասխան նախարարությունների եւ գերատեսչությունների հետ համատեղ պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի սույն Համաձայնագրի իրականացման համար: Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվում է սահմանված կարգով ծանուցել հայկական կողմին Տաջիկստանի կողմից նշված Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին: