Եգիպտոսում նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 26-28-ին: Այս մասին հաղորդում է AP- ն`հղում անելով երկրի ԿԸՀ-ին: ԿԸՀ նախագահ Լաշին Իբրահիմն ասել է, որ եթե որեւէ թեկնածու հաղթանակի համար չստանա ձայների անհրաժեշտ քանակությունը, ապա երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 24-26-ին:

Գործող նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսսին դեռ պաշտոնապես չի հայտարարել ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, սակայն սպասվում է, որ նա կառաջադրվի եւ կհաղթի  երկրորդ անգամ:

Հայտնի իրավապաշտպան Խալեդ Ալին հայտարարել է ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին: Սակայն Խալեդը դատապարտվել է երեք ամսվա պայմանական ազատազրկման անվայել ժեստի համար,որը նա արել էր, երբ հաղթել էր կառավարության որոշման դեմ հայցը:

Գնդապետ Ահմեդ Կոնսովը, որը նույնպես հայտարարել է  առաջադրվելու  մտադրության մասին ռազմական տրիբունալով դատապարտվել է վեց տարի ժամկետով ազատազրկման, քանի որ խախտել է զինվորականների համար սահմանված քաղաքական գործունեության արգելքը:

Նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկը երեկ հայտարարել է, որ չի մասնակցի ընտրություններին: