Հարավային Կորեան  առաջարկել է Հյուսիսային Կորեային  ազգային բաժանման արդյունքում առանձնացված ընտանիքների հանդիպումներ կազմակերպել լուսնային օրացույցով Նոր տարու կապակցությամբ (փետրվարի 15), հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հարավային Կորեայի պատվիրակությունը Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններում կողմ է արտահայտվել այդ նպատակով  երկու երկրներում Կարմիր Խաչի հարցով բանակցություններ սկսելուն։