Հյուսիսային Կորեան բանակցությունների ժամանակ համաձայնել է վերականգնել Հարավային Կորեայի հետ ռազմական արտակարգ հաղորդակցության գիծը Դեղին ծովում միջադեպերի կանխարգելման համար: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Սեուլի եւ Փհենյանի միջեւ հաղորդակցության գիծը ընդհատվել էր Կորեայի թերակղզում վատթարացող իրավիճակի պատճառով։

Հիշեցնենք, որ Փհանմունջոմ  միջսահմանային կետում   մեկնարկել են նախարարական մակարդակով միջկորեական  բանակցությունները, որի ընթացքում պատվիրակությունները փոխանակվել են  առաջարկներով: