Անցյալ շաբաթ՝ դեկտեմբերի 20-24-ին, բանկերը փոխանակման կետերի ու մասնաճյուղերի միջոցով գնել են մոտ 95 մլն դոլար։ Սա ռեկորդային ամենաբարձր ցուցանիշն է 2010 թ. ընթացքում։ Սովորաբար, շաբաթվա կտրվածքով, բանկերը կարողանում են գնել 70-80 մլն կանխիկ դոլար։
Սակայն, թեեւ դոլարի առաջարկի աճին, անցյալ շաբաթ տեղի է ունեցել դոլարի արժեւորում։ Դա մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ բանկերը ստիպված են եղել ավելի շատ դոլար վաճառել, քան՝ գնել։ Այսպես՝ ըստ Կենտրոնական բանկից ստացված տեղեկատվության՝ ներբանկային շուկայում վաճառվել է ավելի քան 105 մլն դոլար։
Ամանորի նախօրեին դոլարի նկատմամբ պահանջարկի նման կտրուկ աճը կարելի է բացատրել 2 հիմնական գործոնով։ Առաջին՝ ներմուծումների էական աճ, եւ երկրորդ՝ տնտեսվարողները ստիպված են մարել նախկինում վերցրած դոլարային վարկերը։ Նշենք, որ վերջին ամիսներին վարկերի կեսից ավելին տրամադրվում է հայկական դրամով։





























