Ադրբեջանի Շամքիրի շրջանում ոսկու եւ պլատինի նոր հանք է հայտնաբերվել։ Այդ մասին լրագրողներին ասել է այդ երկրի բնապահպանության եւ բնական պաշարների նախարար Գուսեյնգուլու Բաղիրովը։

Ըստ այդ երկրի վիճակագրական կոմիտեի հրապարակման՝ հունվար-նոյեմբերին երկրում արդյունահանվել է 1,7 տոննա ոսկի եւ 1 տոննա արժաթ։
Ներկա դրությամբ՝ Ադրբեջանում գործունեություն է ծավալում միայն մեկ ոսկիարդյունահանող ընկերություն՝ Anglo Asian Mining PLC ընկերությունը, որը Ադրբեջանի հարավ-արեւմուտքում 6 հանքավայրերի շահագործման իրավունք ունի։ Դրանցից խոշորագույնը «Գեդաբեկի» հանքավայրն է, որը շահագործվում է 2009 թվականից;