Հայաստանի բնապահպանության նախարարը հանգիստ է վերաբերում իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերին: Այդ մասին Արամ Հարությունյանը հայտարարել է դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Բոլոր նախարարներին պահանջներ են ներկայացված ու նախարարը պետք է այդ պահանջներին համապատասխանի ու դրանց համապատասխան կազմակերպի իր եւ նախարարության աշխատանքը: Ինչն էլ մենք սիրով կատարում ենք»,-անկեղծացավ նախարարը:

Հարցին, եթե իրեն,  ի վերջո, պաշտոնանկ անեն, կնշանակի՞ արդյոք, որ չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին, Արամ Հարությունյանը  պատասխանել է մեկ բառով. «Այո»:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի