Անցնող տարում խորհրդարանի ֆինանսա-բյուջետային հանձնաժողովը քննարկել է 28 օրինագիծ, որոնցից առավել գերակա են 2011թ. պետբյուջեի, 2010 թվականի բյուջեի կատարողականի, մեքենաների պարտադիր ապահովագրման, ավտովթարների ժամանակ ապահովագրական վճարների մուծման մասին:
Ազգային Ժողովում ճեպազրույցի ժամանակ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը դժգոհել է, որ Հայաստանում ապահովագրական վճարներն ավելի ցածր են, քան՝ հարեւան երկրներում: Նա ընդհանուր փաթեթից առանձնացրեց աուդիտորական գործունեության մասին օրինագիծը, որը պարտադիր աուդիտ է ենթադրում բոլոր պետական կառույցներում, ինչը նպաստելու է պետական հատվածի ֆինանսական գործունեության թափանցիկությանը:





























