Հայաստանի Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովը անցած տարում 74 դիմում-բողոք է ստացել, որոնց առյուծի բաժինը՝ 47 բողոքը վերաբերում են կրթության ոլորտին: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:

Նա հաղորդել է, որ բողոքների շարքում հաջորդը մշակույթի ոլորտն է:

Դավթյանն ասել է, որ անցնող տարում հանձնաժողովը քննարկել է 11 օրինագիծ, եւս 51 օրինագիծ, որոնցում հանձնաժողովը գլխադասային է, գտնվում են ԱԺ օրակարգում: 2010թ. հանձնաժողովը 5 լսումներ է կազմակերպել՝ հանրակրթության, Հայաստանի գիտությունների ակադեմիայի կարգավիճակի, գրադարանային գործունեության, հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքների շուրջ: Ընդհանուր առմամբ, Դավթյանը արդյունավետ է գնահատել հանձնաժողովի աշխատանքը: