ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին ստորագրել է կարգադրություն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին եւ մասնակիցներին հավասարեցված անձանց, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ընտանիքների անդամներին՝ թվով 449 հոգու, 25 հազարական դրամի չափով միանվագ դրամական օգնություն ցույց տալու մասին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ կարգադրության` ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի ֆոնդից 11 միլիոն 225 հազար դրամ է հատկացվել ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությանը՝ դրամական օգնության վճարումն ապահովելու համար:
Արցախի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը հանձնարարական է տրվել համապատասխան միջոցներ ձեռնարկել սույն կարգադրության կատարումն ապահովելու ուղղությամբ եւ այդ մասին հաշվետվություն ներկայացնել Նախագահին:
Նշենք, որ դեկտեմբերի 27-ին Բակո Սահակյանը ստորագրել է նաեւ «Վերահսկիչ պալատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Արցախի Հարապետության 2011 թվականի պետական բյուջեյի մասին» օրենքները:




























