Բաքվի հեռուստատեսային աշտարակը սողանքի վտանգի տակ է: Ինչպես «ԱՊԱ»-ին հայտնել է Երկրաբանական հետախուզման ազգային ծառայության երկրաբանական պլանավորման արշավախմբի ղեկավար Ազիզ Գարալովը, սողանքային գոտում ակտիվացում է նկատվում: Նրա խոսքով՝ այս պահին մասնագետները շարունակում են ուսումնասիրել տարածքը, ճաքերի վրա նշաններ են տեղադրվել: Որոշ հատվածներում ճաքերի լայնությունը 1.5 մետրի է հասնում:

Սողանքային գոտին աշտարակից 200-250 մետր հեռավորության վրա է գտնվում: Սողանքի պատճառը են դարձել մթնոլորտային տեղումներն ու լանջի ուղղահայաց կտրվածքը շինարարական աշխատանքների ընթացում: Սողանքային գոտում ճաքերի լայնությունը գերազանցում է 1 մետրը, խորությունը 7 մետր է: