Սիրիայի Հալեպ քաղաքում երեկ՝ հունվարի 22-ին վերաբացվել է Կիլիկյան ճեմարանը։ ԱՅդ մասին հայտնում է Հայ Առաքելական եկեղեցու Բերիո Թեմի ֆեյսբուքյան էջը։
Հանդիսավոր արարողությունը կայացել է առավոտյան, ժամը 11-ին, Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգսյանի հեվանավորությամբ։
Մատաղի արարողությունից հետո կայացել է ճեմարանի բացումը։ Կիլիկյան ճեմարանը 5 տարի հրթիռակոծումների թիրախ է եղել եւ զգալիորեն վնասվել։ Այժմ այն իր դռներն է բացում վերանորոգումից հետո։






























