Հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թեմուր Ուրազաեւին:

Դեսպան Ուրազաեւը Վիգեն Սարգսյանին է ներկայացրել դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Մուխտար Մայկեեւին:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է ռազմական կցորդին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ առաքելության ընթացքում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ եւ բազմակողմ համագործակցության ընթացքը, կարծիքներ փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցերի շուրջ: