ԵՄ-ն պատրաստում է Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության նոր մեխանիզմ: Այս մասին հայտնել է Եվրամիության գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Քրիստինա Գալակը:

Սեպտեմբերի 14-15-ին ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները հանդիպելու են, որպեսզի քննարկեն տարածաշրջանում էներգետիկ համագործակցության, ինչպես նաեւ այդ համագործակցության խորացման հարցը՝ ելնելով այն սկզբունքներից, որոնք համաձայնեցվել են ԵՄ Արեւելյան գործընկերություն ծրագրով: Հիշեցնենք, որ այդ ծրագիրը, որում ընդգրկված են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան եւ Ուկրաինան, սկիզբ է առել մայիսի 7-8-ին Պրագայում տեղի ունեցած ԵՄ գագաթաժողովում: Այդ ծրագրի իրականացման համար ԵՄ-ն տրամադրել է 600 միլիոն եվրո 2009-2013 թվականների համար:

Մամուլի քարտուղարի խոսքով, նախարարները քննարկելու են, թե համագործակցության ինչ հստակ ուղիներ պետք է ընդլայնվեն Հարավային Կովկասի տարածաշրջանի հետ, որը պետք է հետագայում ուղեցվի յուրահատուկ գործողություններով: Գալակը նշել է, որ ԵՄ-ն մտադիր է երեք երկրների հետ նախագծերը քննարկել՝ տարածաշրջանային ասպեկտով: