Թուրքիայի ռադիոընկերության բարձրագույն խորհուրդը ամենածանր դրամական տուգանքն է նշանակել Show radyo–ին  Ադրբեջանի նախագահին ու տիկնոջը ծաղրելու ու վիրավորելու համար։

Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝  Show radyo–ի 2018–ի հունվարի 16–ի եթերում Matrax անունով հաղրդման ժամանակ հաղորդավար Զեքի Քայան վիրավորել ու ծաղրել է Ադրբեջանի նախագահին ու նրա տիկնոջը։

Որպես պատիժ ռադիոընկերությունը մեկ տարվա շրջանառության 5 տոկոսը կվճարի եւ 5 անգամ ստիպված կլինի եթերը դադարեցնել որոշակի ժամանակով։