Չինաստանի բանկային գործունեության վերահսկման եւ կառավարման պետական կոմիտեն չինական 12 բանկերի տուգանել է 295 մլն յուանով (46 մլն դոլարից ավելի) ֆինանսական մեքենայությունների եւ մուրհակների ապօրինի վաճառքի համար: Այս մասին հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պատժված ֆինանսական կազմակերպությունների թվում են Փոստային խնայբանկը, «Շաոսին» բանկը եւ նահանգային մակարդակի 10 ֆինանսական ինստիտուտներ: Նրանց կնքած ապօրինի գործարքների ծավալն ացել է 7,9 մլրդ յուանից (1,2 մլրդ դոլար): Մոտ ժամանակները սպասվում է այս բանկերի բարձրագույն ղեկավարության փոփոխություն: