Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում բախվել են Mitsubishi Pajero io մակնիշի 35 ԼR 859 համարանիշի եւ Volvo մակնիշի կցորդով բեռնատար ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով Mitsubishi-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա 2 ուղեւորները քաղաքացիների եւ ճանապարհաին ոստիկանների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից եւ օպերատիվորեն վթարի վայր ժամանած Արագածի հրշեջ-փրկարարերն ու Արագածի շտապօգնության հիվանդանոցի բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, որից հետո տեղափոխել են Ապարանի բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mitsubishi-ի վարորդը, ով ոլորանապտույտ այդ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել բեռնատարին:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի եւ վիրավորի ինքնությունը: Ըստ կայքի, ճանապարհն ամբողջովին եղել է անցանելի եւ ոչ մի խոչընդոտ, պատճառ չի եղել: