Ռուսաստանից Կուբա ուղեւորվող Azur Air ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ատլանտիկ Սիթիում (Նյու Ջերսի նահանգ, ԱՄՆ), վայրէջքի պատճառը շարժիչի անսարքությունն է եղել։ Այս մասին նշված է Նյու Յորքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՌԲԿ-ն։

Ինքնաթիռում եղել են 294 ուղեւոր եւ անձնակազմի 14 անդամները։