Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 1-ին, ժամը 06:45-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Բրյուսովի փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում այրվում է տուն:
Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ «ԱԲԿ» պետական ոչ առեւտրային կազմակերպության հերթապահ խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:35-ին, մարվել՝ 08:19-ին:
Այրվել է 3 սենյակ գույքով՝ ամբողջությամբ (50 քմ) և տանիքից 40 քմ հատված:




























