Տորոնտոյի ոստիկանությունը կալանավորել է 66-ամյա լանդշաֆտային դիզայներ Բրյուս ՄակԱրթուրին, ում կասկածում են մի քանի մարդու սպանության մեջ, հայտնում է CNN-ը:
Ոստիկանության տեղեկություններով՝ տղամարդն իր զոհերի մարմնամասերը թաքցրել էր իր աշխատավայրի ծաղկի թաղարների եւ ծաղկաթմբերի մեջ:
ՄակԱրթուրը մեղադրվում է 5 սպանության համար, սակայն ոստիկանությունը կասկածում է, որ նրա զոհերի թիվը կարող է մեծանալ: Բոլոր սպանվածները 44-ից մինչեւ 58 տարեկան տղամարդիկ էին:
Մարդասպանի դրդապատճառներն առայժմ հայտնի չեն:




























