Ստամբուլի Ուսքյուդարի շրջանում քաղաքային ավտոբուսը հարվածել է մեկ այլ ավտոբուսի, որից հետո մխրճվել է կանգառի մեջ։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ փետրվարի 1–ին Ուսքյուդարում քաղաքային ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, հարվածել դիմացի ավտոբուսին, որից հետո հարվածել է կանգառում ավտոբուսի սպասող ուղեւորներին։

Նշվում է, որ կանգառում սպասող ուղեւորներից 3–ը մահացել են, 5–ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։

Ականատեսները պնդել են, թե ավտոբուսը շատ արագ է ընթացել, որի հետեւանքով էլ տեղի է ունեցել վթարը։