Ճապոնիայի Օսակա քաղաքի Իկունո շրջանում շինարարական աշխատանքների մեջ ներգրավված փոքրաչափ տրակտորի վարորդը տրակտորով մխրճվել է հետիոտնի բազմության մեջ, որի հետեւանքով երեխա է զոհվել, 4 մարդ տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

NHK հեռուստաալիքի տեղեկություններով, որը վկայակոչել է տեղական ոստիկանության ներկայացուցիչներին, պատահարը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ ժամը 16-ին: Քննության նյութերի համաձայն՝ երբ վառվել է լուսացույցի կարմիր լույսը, տրակտորի վարորդը խաչմերուկում կանգնելու փորձ կատարելիս շփոթել է գազի եւ արգելակի ոտնակները եւ մայթ դուրս եկել:

Տուժածների թվում մոտ 11 տարեկան 2 երեխա կա եւ մոտ 40 տարեկան 2 կին: 11 տարեկան մի աղջիկ մահացել է: Վարորդին ձերբակալել են: