Թուրքիայի «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության պատգամավոր Զուլֆիքար Ինոնուն քննադատել է Թուրքիայում հանքափորների աշխատանքային անվտանգության բացակայությունը։
Թուրքական Evrensel–ի փոխանցմամբ՝ CHP–ի պատգամավոր Զուլֆիքար Ինոնուն նշել է, թե ածխի արդյունահանմամբ Թուրքիայի աշխարհում 28–րդ տեղում է, իսկ Գերմանիան՝ 1–ին։ Նրա խոսքով, եթե Թուրքիայում մեկ տարում աշխատանքի անվտանգության բացակայության պատճառով մահանում է 100 հանքափոր, ապա Գերմանիայում վերջին 28 տարվա մեջ մահվան դեպք չի գրանցվել։
Թուրք պատգամավորը իշխանություններին կոչ է արել միջոցներ ձեռնարկել հանքափորների աշխատանքի պայմանների ու անվտանգության բարելավման համար։




























