Ֆրանսիացի ուսուցիչը ենթադրյալ գրաքննության համար Facebook-ի դեմ հայց է ներկայացրել։ Փարիզում բնակվող 59-ամյա ուսուցիչ եւ արվեստի սիրահար Ֆրեդերիկ Դյուրան-Բաիսան հաստատում է, որ իր հաշիվն արգելափակվել է մերկ մարմին պատկերող 19-րդ դարի հայտնի լուսանկար հրապարակելուց հետո։ Խոսքը Գուստավ Քուրբի հայտնի «Աշխարհի ծագումը» ստեղծագործության մասին է։
Ֆրեդերիկը պահանջում է, որ նրա հաշիվը արգելաբացվի, ինչպես նաեւ Facebook-ից պահանջում է բացատրել իր հաշիվը արգելափակելու պատճառը եւ հատուցել պատճառված վնասը՝ 20 000 եվրո։




























