Քալիֆորնիայում երկու աշակերտներ հրազենային վնասվածքներ են ստացել, մի կին էլ վիրավորվել, երբ Ուեսթլեյք շրջանի դպրոցներից մեկ դասասենյակում կրակոցներ են հնչել։ Լոս Անջելեսի ոստիկանությունը ահազանգը ստացել է այսօր առավոտյան, ժամը 8:55-ին։

Սպա Դրեյք Մեդիսոնի խոսքով, տուժած աշակերտները 15 տարեկան տղա եւ աղջիկ են, նրանց տեղափոխել են հիվանդանոց։ Ըստ բժիշկների, տղայի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ աղջկա վիճակը գնահատվում է կայուն։

Թեթեւ վնասվածքներ ստացել է 30-ամյա մի կին։ Նշվում է, որ նրա վնասվածքը հրազենային չէ։ Կասկածյալը կին է, որի ինքնությունը չի հաղորդվում։ Նրան ձերբակալել են, ընթանում է հետաքննություն։