Հարկային տեսչության շենքում գազի պայթյունը մեծ հավանականությամբ դիվերսիա է եղել, հայտարարել է Անկարայի նահանգապետ Էրջան Թոփաջան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք գտնում ենք, որ Հարկային տեսչության շենքում գազի պայթյունը մեծ հավանականությամբ դիվերսիա կարող է լինի»,-լրագրողներին հայտնել է Անկարայի նահանգապետը՝ հավելելով, որ հաստատված տվյալների համաձայն՝ վիրավորվել են երկու, ոչ թե երեք մարդ։
Ավելի վաղ, Թոփաջանը հայտարարել էր, որ պայթյունը որոտացել է կաթսայատան շենքում։ Պայթյունի պահին այնտեղ ոչ ոք չի եղել։ Պայթյունի պատճառը հայտնի չէ։
#Ankara #Çukurambar'da bulunan Vergi Dairesi Başkanlığı'nda, kazan dairesinde olduğu belirtilen bir #patlama meydana geldi. Şu an için herhangi bir can kaybı bilgisi ulaşmadı. pic.twitter.com/uBJJuj3EaN
— Parklar Bizim Ankara (@parklarbizimank) February 1, 2018




























