Ճապոնիայի Ֆինանսների նախարարությանն առընթեր Ֆինանսական գործակալության մասնագետները սկսել են խուզարկություններ կատարել Տոկիոյի Սիբույա շրջանում գտնվող կրիպտոարժույթի Coincheck բորսայի գլխավոր գրասենյակում: Պատճառը հաքերների կողմից 54 մլրդ իենի (մոտ 534 մլն դոլար) NEM վիրտուալ արժույթի հափշտակությունն է, հայտնում է NHK-ն:
Ճապոնացի իրավապահները պատրաստվում են ստուգել ընկերության հաշվեությունները, ինչպես նաեւ համոզվել, որ բորսան ունակ է հաճախորդների առջեւ ունեցած իր պարտավորությունները կատարել, որոնք միջոցներ են կորցրել, եւ նրանց փոխհատուցում վճարել: Հաքերների գործողությունների հետեւանքով տուժել է 260 հազար մարդ:
Ներկայումս բորսայում կրիպտոարժույթի վաճառքը դադարեցված է: Գործարքները կատարվում են միայն բիթքոինով: NEM-ը թողարկվել է 2015-ին եւ մտնում է խոշորագույն կրիպտոարժույթների տասնյակի մեջ:




























