Պակիստանի Հայբեր-Պաթունհվա նահանգի հայտնի քաղաքական գործչի զարմիկի հետ ամուսնանալ հրաժարվելու համար ուսանողուհի Ասմա Ռանին գնդակահարվել է  սեփական տան դիմաց, սակայն մահից առաջ՝ արդեն հիվանդանոցում, աղջիկը հասցրել է նշել մարդասպանի անունը, հայտնում է «Վեստի»-ն՝ վկայակոչելով Samaa.tv-ն: Չնայած այն հանգամանքին, որ հարձակումը տեղի է ունեցել հունվարի 28-ին եւ վերջին խոստովանությունը ձայնագրվել է՝ ոստիկանությունն այդպես էլ դեռ չի ձերբակալել մերժված փեսացու Մուջախիդուլահ Աֆրիդիին եւ նրա եղբայր Սադիկուլուին: