Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում հաջողությամբ է ավարտվել 955 հանքափորների փրկության գործողությունը, որոնք գետնի տակ էին մնացել, երբ հանքում անսպասելի էլեկտրականությունն անջատվել էր, փոխանցում է BBC-ն:
Հանքափորները գետնի տակ են անցկացրել գրեթե 2 օր. փոթորկի պատճառով էլեկտրահաղորդման գծերի վնասման հետեւանքով «Բեաթրիքս» ոսկու հանքում էլեկտրականությունն անջատվել էր հունվարի 31-ին: Էլեկտրիկներն այս ամբողջ ընթացքում փորձել են վերականգնել վերելակների էլեկտրականության մատակարարումը: Վերելակներից մեկը հաջողվել է գործարկել փետրվարի 2-ի առավոտյան, որից հետո հանքափորներին վեր են բարձրացրել:
Sibanye-Stillwater ընկերության ներկայացուցիչը, որին է պատկանում հանքը, ասել է, որ հանքափորները չեն տուժել:




























