Լիբիայի ափերի մոտակայքում միգրանտներով լի նավակի խորտակման հետեւանքով առնվազն 90 մարդ է զոհվել: Այս մասին տեղեկացնում է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, փոխանցում է «ՌԲԿ»-ն:

Մահացածներից տասի մարմինը՝ երկու լիբիացու եւ ութ պակիստանցու, ջուրն ափ է նետել:

Հայտնի է երեք փրկվածի մասին, որոնցից երկուսը ինքնուրույն են լողալով ափ հասել, եւս մեկին փրկել են ձկնորսները: Պատահածի մանրամասները ճշտվում են: