Վիետնամում բժիշկը «հակապետական քարոզչության» համար դատապարտվել է չորս տարվա ազատազրկման, փոխանցում է AFP-ն:

54-ամյա Հո Վան Հայը մի շարք պաշտոններ զբաղեցնելուց հետո ձերբակալվել էր 2016 թվականի նոյեմբերին՝ կառավարության հասցեին քննադատություն հնչեցնելու համար: Հոշիմին քաղաքում մեկ օր տեւած դատավությունից հետո նա դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման:

Հայը մեղադրվում է նաեւ Թայվանի պողպատե հսկա՝ Formosa ընկերության դեմ հասարակական բողոքների կոչ անելու համար. ընկերությունը թունավոր աղբը էր թափում օվկիանոսի մեջ, ինչը ձկների մահվան պատճառ էր դարձել: