ԱՄՆ-ում վերջին տասը տարվա ընթացքում տեղ գտած ամենասուր սեզոնային գրիպի համաճարակը ստիպել է երկրի հիվանդանոցներին մոբիլիցազնել իրենց հնարավորությունները կտրուկ աճող թվով հիվանդներին հոսպիտալացնելու համար, փոխանցում է The Wall Street Journal թերթը։
«Ամբողջ ԱՄՆ տարածքում շնչառական հիվանդություններից գանգատվող հիվանդների անհետաձգելի բուժօգնության կազմակերպման անհրաժեշտությունը ստիպել է արագ զբաղվել հիվանդների տեղավորման համար համապատասխան վայրերի որոնմամբ, սահմանափակել մյուս հիվանդների ընդունումը եւ հետաձգել պլանային վիրահատությունները»,-գրում է թերթը։
Նյու Յորքի Սիթի բժշկական կազմակերպությունում հայտնել են նախորդ տարվա համեմատ գրիպով հիվանդ մարդկանց հիվանդանոց դիմելու 40 տոկոս աճի մասին։




























