Ճանապարհորդ եւ տեսաբլոգեր Բոգդան Բուլիչեւն իր Instagram-ում պատմել է, թե ինչպես է «Տայմիր» ատոմային սառցահատը իր թիմին մինչեւ նավահանգիստ հասցրել, որը ամենագնացներով ճանապարհորդության ժամանակ ձնաքի մեջ էր հայտնվել:
Նրա խոսքո՝ RGO Expo արշավախմբին նման առաջարկով է դիմել անձամբ սառցահատի կապիտանը: «Եթե «Ռոսատոմնավատորմի» ղեկավարությունը թույլ տա, ապա ձեզ նավ կվերցնեմ եւ առանց խնդիրների կտեղափոխեմ»,- կապիտանի ասածը մեջբերել է Բուլիչեւը:
Մեկ օր հետո «Ռոսատոմնավատորմից» թույլտվությունը ստացվել է: Դրանից հետո Բուլիչեւը եւ նրա թիմը կապիտանի հետ համաձայնեցրել են բեռնման կոորդինատները եւ գիշերով ուղեւորվել են հանձնարարված կետ:
Ճանապարհորդը նշում է, որ ձնաբքի հետեւանքով իրենք շարժվում էին ժամում մինչեւ 1 կմ արագությամբ: «Դրանից ելնելով՝ դժվար չէ հաշվել, թե քանի ժամ պետք է ընթանայինք մինչեւ Դուդինկա մնացած 750 կմ-ն անցնելու համար»,- ուշադրություն է հրավիրել Բուլիչեւը: