Վենեսուելայի Կարաբոբո նահանգում հարեւանների միջեւ վեճը ողբերգական ավարտ է ունեցել, երբ հայր ու որդի 500 հազար բոլիվար («սեւ շուկայի» փոխարժեքով 2 դոլարից մի փոքր ավելի) պարտքի պատճառով վեճից հետո 17-ամյա հարեւանին սպանել են, այնուհետեւ նրա մարմինը մասնակիորեն կերել, հայտնում է Excelsior պորտալը:

Excelsior-ի տեղեկություններով՝ ողբերգությունը տեղի է ունեցել Վալենսիա քաղաքում: Փողի պատճառով վեճից հետո տղամարդիկ խողովակով հարվածել են հարեւանի գլխին: Ոսկորները նրանք թաղել են փոսի մեջ:

«Մենք գիտենք, որ նրանք փողի պատճառով են վիճել, բայց չգիտենք, թե ով ում էր պարտք»,- հայտնել են մահացածի հարազատները:

Հիմա սպանության եւ մարդակերության մեջ մեղադրվողները ձերբակալված են, նրանք արդեն ոստիկաններին ցույց են տվել աճյունի թաղման վայրը: