Ֆրանսիայի Ինքնասպանությունների մոնիթորինգի ազգային կենտրոնը հրապարակել է վերջին վիճակագրությունը: Կենտրոնի տվյալների համաձայն՝ Ֆրանսիայում օրական միջինը 24 ինքնասպանություն է կատարվում կամ մեկ ժամում մեկ ինքնասպանություն: Ըստ որում՝ Ֆրանսիայում, ինչպես եւ աշխարհի զարգացած երկների մեծ մասում արդեն 30 տարի այսպիսի ողբերգությունների թիվն անշեղորեն նվազում է, հաղորդում է Միջազգային RFI ֆրանսիական ռադիոն:

Վերջին տվյալները, որոնց վրա Ինքնասպանությունների մոնիթորինգի ազգային կենտրոնը կարող է հիմնվել, 2014 թվականին են ստացվել: Այս տվյալնների համաձայն՝ Ֆրանսիայում այդ տարի ինքնասպանություն են գործել 8885 մարդ: Տվյալները մի փոքր կրճատված են եւ  դա հատուկ ընդգծված է զեկույցում: Իրական թվերը կարող են մոտ 10 000-ի հասնել:

Ինքնասպանության ամենաաբարձր ցուցանիշը 74 տարեկանից բարձր տղամարդկանց շրջանում  է գրանցվել (59.4 տոկոս՝ այսինքն 2.5 անգամ ավելի տղամարդկանց շրջանում ինքնասպանությունների ցուցանիշից):

Ավելի հաճախ ֆրանսիացիները ինքնասպանություն են գործում կախվելով  (57 տոկոս դեպքերում) , ապա կրակելով (12 տոկոսով), դեղեր եւ այլ միջոցներ են ընդունում՝ 11 տոկոսի պարագայում, ցատկում են բարձրությունից 7 տոկոս դեպքերում:

Ինքնասպանության ամենաբարձր ցուցանիշը երկրի հյուսիսում եւ հյուսիս-արեւմտյան շրջաններում են գրանցվում(amen 100 000 բնակչի պարագայում 25 դեպք), ամենացածրը Իլ դե Ֆրանս փարիզյան շրջանում(8.5 դեպք) եւ Կորսիկայում(11.5 դեպք):