HSBC բանկի աշխատակից Արման Մինասյանը մեղադրվում է 5 տարվա ընթացքում 23 մլն 428 հզր ՀՀ դրամ յուրացնելու մեջ: Այս մասին տեղեկանում ենք  «Դատալեքս»  դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրանքի`Արման Մինասյանը հանդիսանալով HSBC բանկի աշխատակից,  2012թ. դեկտեմբերից մինչև  2017թ.  հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում ապօրինաբար տիրացել է նույն բանկի անկանխիկ գործառույթների բաժնի մի շարք ներկայիս և նախկին աշխատակիցների բանկային ծրագրի մուտքի և փոխանցումներ կատարելու հնարավորություն տվող օգտատիրոջ անուններին և գաղտնաբառերին:  Դրանք օգտագործելով իր աշխատանքային համակարգչով, բանկի այդ աշխատակիցների անուններով մուտք է գործել համակարգ և բանկի մի շարք հաճախորդներից  միջնորդավճարներ է գանձել, այլ գործարքներ է կատարել ու համակարգչային տեխնիկայի գործադրմամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով` 23 մլն 428 հզր. ՀՀ դրամ :

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հափշտակություն առանձնապես խոշոր չափերով:

Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Գործը մակագրվել է  դատավոր Մնացական Մարտիրոսյանին: