Եգիպտոսի հյուսիսային մայրաքաղաք Ալեքսանդրիայում տեղի են ունեցել զանգվածային բախումներ քրիստոնյա ղպտիների եւ ոստիկանության միջեւ: Հարյուրավոր մարդիկ հավաքվել են 2010թ. դեկտեմբերի 31-ին տեղի ունեցած ահաբեկչության վայրի հարեւանությամբ գտնվող հիվանդանոցի մոտ: Հավաքվածները փակել են փողոցները, կոտրել են ավտոմեքենաների եւ խանութների ապակիներ, այրել են աղբարկղեր: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործել: Բողոքողները քարեր ու շշեր են նետել ոստիկանների վրա: Մի քանի տասնյակ քրիստոնյաներ ձերբակալվել են, գրում է ՌԲԿ-ն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին Ալեքսանդրիայում տեղի ունեցած ահաբեկչության զոհ էր դարձել 21 քրիստոնյա:





























