ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոյեմբերին կարող է հանդիպել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։

«Կարող եմ։ Դա հետաքրքիր կլինի, այնպես չէ՞։ Բայց ես նրա հետ լավ հարաբերություններ ունեմ», - լրագրողներին ասել է Թրամփը՝ պատասխանելով նոյեմբերին Ասիայում Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու հնարավորության մասին հարցին։

Օգոստոսի վերջին The Wall Street Journal թերթը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին, գրել էր, որ ամերիկացի նախագահը աշնանը Ասիա կատարելիք այցի ընթացքում հյուսիսկորեացի առաջնորդի հետ հանդիպելու հնարավորություն է փնտրում։

Ամերիկացի առաջնորդը մտադիր է ժամանել Չինաստանի Շենչժեն քաղաքում անցկացվելիք ԱՏՀԵԿ գագաթնաժողովին, որը կկայանա նոյեմբերի 18-19-ին։ Մինչ այդ նա պետք է այցելի Մանիլայում կայանալիք ԱՍԵԱՆ-ի համաժողովը։

Թրամփը և Կիմ Չեն Ընը Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում հանդիպել են երեք անգամ, այդ թվում՝ 2018 թվականին Սինգապուրում կայացած գագաթնաժողովում և 2019 թվականին Հանոյում կայացած երկրորդ գագաթնաժողովում, սակայն նրանց բանակցությունները չեն հանգեցրել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքմանը։