Չիլիի կենտրոնական եւ հարավային շրջաններում տեղի է ունեցել 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Տեմուկո քաղաքից 70 կմ հյուսիս-արեւմուտք, ծովում` 17 կմ խորությամբ:
Ավերածությունների եւ զոհերի մասին տեղեկություն չկա: Որոշ քաղաքներում խուճապ է ստեղծվել: Անջատվել է էլեկտրականությունն ու ֆիքսված հեռախոսակապը, հաղորդում է Lenta.ru-ն:
ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հաղորդել էր 7,1 ուժգնությամբ ցնցման մասին, սակայն Չիլիի համալսարանի սեյսմիկ կենտրոնում նշել են 6,5 մագնիտուդ:





























