Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 16-ից 19-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 31 դեպքից բացահայտվել է 19-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 եւ զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։
Բացահայտվել է գողության 18, խարդախության 15, կաշառակերության 6, անձի առեւանգման, կողոպուտի, խուլիգանության եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, հարկերից խուսափելու, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու եւ որսագողության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 եւ մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 42-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




























