Չինաստանի Յունան հարավային նահանգի Ինցզյան շրջանում հունվարի 1-ից 3-ը գրանցվել է երկրակեղեւի 92 ցնցում: Առավելագույն ուժգնությունը եղել է 4,9 մագնիտուդ: Նախնական տվյալներով, տուժել է 148 հազար մարդ: 90 հազարը ստիպված է լքել տները, գրում է ՌԲԿ-ն:

Ցնցումներից վնասվել է 30 հազար շինություն: Զոհերի մասին տեղեկություն չի ստացվել: