Թուրքիայի Բալըքսեսիր նահանգի Հավրանի շրջանում 26–ամյա Ալի Սարալն իր սիրած աղջկան ուզելու նպատակով ընտանիքի հետ գնացել է աղջկա տուն, սակայն վիճաբանության պատճառով սպանել է 3 հոգու։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ փետրվարի 19–ի երեկոյան Ալի Սարալն իր ընտանիքի անդամների հետ գնացել է սիրած աղջկա տուն։ Սակայն աղջիկ ուզելու հետ կապված բանակցությունները վեճի են վերածվել, որից կատաղած՝ Ալի Սարալը մեքենայից բերել է որսորդական հրացանը եւ սկսել կրակել աղջկա ընտանիքի անդամների վրա։

Կրակոցների հետւանքով 3 մարդ մահացել է, 2–ին վիրավորված տեղափոխել են հիվանդանոց։

Ալի Սարալը կոտորածն ավարտելուց հետո ֆեյսբուքով ուղիղ եթե է մտել եւ արյան ու դիակներով տունը ցույց տվել։

Ոստիկանները աշխատանքներ են իրականացնում Ալի Սարալին հայտնաբերելու ուղղությամբ։