Երիտասարդական պալատի (այսպես կոչված, «կուկուռուզնիկի»–խմբ.) նոր շենքի կառուցման մասին հուսադրող տեղեկություն դեռ չկա։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Նրա խոսքով, այժմ բանակցություններ են ընթանում նախկին Երիտասարդական պալատի տարածքի սեփականատերերի հետ մի քանի ներդրողների ներգրավման հարցի շուրջ, քանի որ այն բլուրի կառուցումը, որտեղ գտնվում էր կառույցը, խոշոր ներդրումներ է պահանջում։

«Այդ մասին տեղեկությունները կհայտնվեն բանակցություններից մի քանի ամիս անց»,–նշել է պաշտոնյան։

Հիշեցնենք, որ Երիտասարդական պալատի բացումը  տեղի էր ունեցել 1979 թվականի ապրիլի 7-ին: Այն համալիր կառույց էր եւ իր մեջ ներառում էր լողավազան, նորապսակների սրահ, ռեստորաններ, դիսկոտեկ եւ այլն: Շենքը քանդվել է  2006 թ-ին: