Ֆրեյզերի ինստիտուտը հրապարակել է տնտեսական ազատությունների նոր վարկանիշը, որում Հայաստանը հայտնվել է 48-րդ հորիզոնականում: Վարկանիշային աղյուսակը ներկայացնում է տնտեսական ազատությունները՝ 2007թ. դրությամբ եւ նրանում հաշվի չեն առնվել 2008 եւ 2009թ. տվյալները:

Առաջատարը Հոնկոնգն է՝ 8,97 միավորով: 8 միավորից ավելի են ստացել նաեւ Սինգապուրը, Նոր Զելանդիան, Շվեյցարիան, Չիլին եւ ԱՄՆ-ը: Ավստրալիան եւ Մեծ Բրիտանիան իրար մեջ բաժանել են 9-10-րդ հորիզոնականները՝ 7,89 միավորով: Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն տեղում Էստոնիան է՝ 21-րդ տեղ: Հայաստանը 48-րդն է, Ռուսաստանը՝ 83-րդը, Թուրքիան` 88-րդը: