ԱՄՆ Միչիգանի համալսարանում հրաձգության հետեւանքով երկու զոհվածները 19-ամյա հրաձգի ծնողներն են եղել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Տեղական 9&10 News հեռուստաալիքի տվյալներով՝ աֆրոամերիկացի Ջեյմս Էրիկ Դեւիս կրտսերը օգտագործել է իր հոր զենքը, որը ոստիկանությունում է ծառայել։ Մարտի 2-ին եղի է ունեցել հրաձգություն Միչիգանի համալսարանում։ Ոստիկանությունը հայտնել է երկու զոհերի մասին, կամպուսի տարածքը փակել էին։ Կասկածյալին հաջողվել էր փախուստի դիմել։ Իրավապահները տեղի բնակիչներին խորհուրդ են տվել չհեռանալ տներից, այս պահի դրությամբ կասկածյալին որոնում է մոտ 100 ոստիկան։

Միչիգանի համալսարանում կրակոցների արդյունքում երկու մարդ սպանվել է