Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը նշել է մեքենաների հափշտակության հիմնական մեթոդները՝ կողոպտիչներն օգտագործում են բանալիների կրկնօրինակներ, կոտրում կողային ապակիները սրահ ներթափանցելու համար եւ կիրառում հատուկ սարքեր մեքենայի հակահրդեհային համակարգը խափանելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Գերատեչության մամուլի կենտրոնում հայտնել են, որ  կողոպտիչները կարող են  կոտրել կողպեքները։ ներկայումս, չարագործները նաեւ կիրառում են մեկ այլ մեթոդ՝ գողանում կամ փոխում բանալին մեքենայի վաճառքի ժամանակ։

ՆԳՆ–ում նշել են, որ օգտագործվում են նաեւ ժամանակակից մեթոդներ՝  մեքենաների դռների հեռակառավարման համար օգտագործելով զանազան տեխնիկական միջոցներ։

Ժամանակակից մեքենաների վրա կա նաեւ ազդանշանային համակարգ, սակայն կողոպտիչները սովորել են դրանք «լռեցնել»։

Ընդհանուր առմամբ, ըստ ՆԳՆ-ի տվյալների, անցյալ տարի Ռուսաստանում գրանցվել է 21,8 հազար մեքենայի հափշտակության դեպք: Սա մոտ 4 հազարով պակաս է, քան 2016 թվականին: