2017 թվականի հոկտեմբերի 1-ին Լաս Վեգասի  երաժշտական փառատոնին սպանված 58 մարդու հարազատները կստանան  275 հազարական դոլար՝ այդ նպատակով նախատեսված 31.5 մլն դոլար նվիրատվություններից։ Այս մասին  հաղորդում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Las Vegas Victims Fund հիմնադրամից ստացված տեղեկությունները։

Այդ գումարների հատկացումը կսկսվի մարտի 5-ից, 275 հազարական կստանան նաեւ 10 տուժածներ։

Հիմնադրամին գումար են նվիրաբերել կանադացի երգչուհի Սելիոն Դիոնը (1 միլիոն դոլար), UFC–ի նախագահ  Դեյն Ուայթը (1 միլիոն դոլար), բռնցքամարտիկ Մայք Թայսոնը եւ ուրիշներ։

Հրաձգությունը Լաս Վեգասում  տեղի էր ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 1-ին։ Հրաձիգը՝ Լաս Վեգասի բնակիչ Ստեֆեն Փադոքը նշան էր բռնել Mandalay Bay Hotel հյուրանոցային համալիրի պատշգամբից եւ կրակել Route 91 երաժշտական փառատոնի մասնակիցների վրա։ Ավելի ուշ ոստիկանները հայտնել էին նրա ինքնասպանության մասին։ Զոհվել էր 58 եւ վիրավորվել 489 մարդ։