Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է երկու կնոջ ստրկության համար 1,5 մլն ռուբլիով աղջկան վաճառելու փորձի համար: Այս մասին ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի Telegram-ի ալիքում, հաղորդում է ՌԲԿ-ն:

Հետաքննության համաձայն՝ մարտի 1-ին մայրաքաղաքի Դոմոդեդովո օդանավակայանի տարածքում երկու կանայք 1999 թվականին ծնված աղջկան վաճառել են «երրորդ անձանց կողմից սեռական շահագործման նպատակով» Ռուսաստանի սաահմաններից դուրս: Քննչական կոմիտեում նշել են, որ գնորդին գտել են սոցիալական ցանցերի միջոցով: Այս փաստի առթիվ ՌԴ ՔՕ 127.1 հոդվածի 1-ին մասով (ազատությունից ապօրինաբար զրկել) քրեական գործ է հարուցվել:

2017 թվականի սեպտեմբերին Աշխատանքի միջազգային կազմակերպությունը եւ Ավստրալիայի Walk Free Foundation հասարակական կազմակերպությունը ներկայացրել են զեկույց, ըստ որի, մոտ 25 միլիոն մարդու ստիպում են աշխատել: Փորձագետների կարծիքով, աշխարհի տարբեր երկրներում պետական մարմինները 4.1 միլիոն մարդու հարկադրում են աշխատել, եւս 16 միլիոնի ստիպում են  աշխատել ընկերությունները կամ մասնավոր անձինք:

Բացի այդ, ավելի քան 15 միլիոն մարդ, որոնք ամուսնացել են են իրենց կամքին հակառակ, ստիպված են չամուսնալուծվել,: Եւս մոտ 4.8 միլիոն մարդ (նրանց 99 տոկոսը կանայք) բռնի կերպով սեռական արդյունաբերության մեջ են ներգրավված: