Փետրվարի 21-ին ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից ոստիկանության Արաբկիրի բաժին գրություն էր ստացվել, որ փետրվարի 13-ին նշված տեսչական մարմնի Երեւանի տարածքային բաժնի աշխատակիցները Երեւանի Ռիգայի եւ Հ.Սահյան փողոցների խաչմերուկին հարակից տարածքում հայտնաբերել են հատված տարբեր տրամագծերի պտղատու եւ դեկորատիվ 9 ծառ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի կեսերին Հ.Սահյան եւ Մալխասյանց փողոցների խաչմերուկի հարակից հատվածում գտնվող հողատարածքում նշված ծառերը հատել է 1977 թ. ծնված Արամ Մ.-ն:
Մարտի 2-ին, ժամը 20.30-ին, Արամ Մ.-ն ներկայացվել է բաժին:
Կատարվում է քննություն:




























